Միացյալ Նահանգներ

Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

1 րոպեի ընթերցում

Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը և Սև ծովում անվտանգությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

«Պետքարտուղարը և գլխավոր քարտուղարը քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև (հակամարտության) բանակցային կարգավորմանն աջակցելու ուղղությամբ շարունակվող ջանքերը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ռուբիոն և Ռյուտեն խոսել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների՝ դեկտեմբերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում