Քաղաքականություն

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Առաջնորդների գագաթնաժողովին» մասնակցելու համար՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է:

«Նախագահը նշել է, որ չնայած աֆրիկյան ուղղությունը համեմատաբար նոր է Հայաստանի համար, հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում: Հուսեյն Ալի Մվինյին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, կարևորել Հայաստանում համաժողովի անցկացումն ու այցը Հայաստան՝ երկկողմ օրակարգի առաջմղման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցներն արձանագրել են, որ համագործակցության մեծ ներուժ առկա է բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության, արհեստական բանականության և առողջապահության ոլորտներում: Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է Զանզիբարի հետ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում