ՀՀ ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
1 րոպեի ընթերցում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է պաշտպանության նախարարությունում նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի կայքում հրապարակված հրամանագրերից՝ Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։