Տնտեսություն

Հանրապետության նախագահի աշխատակազմին 2027 թվականի համար կտրամադրվի 1 մլրդ 794 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահի աշխատակազմին 2027 թվականի համար կտրամադրվի 1 մլրդ 794 մլրդ դրամ

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է տրամադրել 1 մլրդ 794 մլն դրամ, ինչը 175 մլն դրամով ավելին է ընթացիկ տարվա հատկացումից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը:

«Նախատեսվում է արտաքին լուսավորության համակարգի բարելավում, դեռ 1970-ական թվականներին տեղադրված վերելակների փոխարինում»,- ասաց Պողոսյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հավելեց, որ բյուջեով նախատեսված են հատկացումներ նաև նախագահի արտերկրի այցերի համար, մասնավորապես հրավերներ են եղել Լատվիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիբանանի նախագահներից, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում