Քաղաքականություն

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Կիպրոսի ժողովրդին՝ ընդգծելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված պատմական բարեկամությունն ու փոխադարձ համերաշխությունը։

Նա կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ դերը և շնորհակալություն հայտնել դժվարին ժամանակներում ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Դեսպան Մայքլ Մավրոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում՝ ընդգծելով առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում