Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ավարտվել է ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի մարզային փուլը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, տարիքային առաջին խմբում, 6-7-րդ դասարանների մրցապայքարում, հաղթող է ճանաչվել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը։
Տարիքային երկրորդ խմբում, 8-9-րդ դասարանների մրցապայքարում, կրկին հաղթող է ճանաչվել գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը։ 2-րդ տեղը գրավել է Նորատուսի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գավառի թիվ 4 հիմնական դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին, որոնք կանցկացվեն Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում, նոյեմբերի 27-28-ին։
Խոսրով Խլղաթյան