Վրաստան

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։

«Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին։ Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանի կառավարությանը և ժողովրդին այս դժվարին պահին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  X-ի իր էջում գրել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ևս ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ համերաշխություն հայտնելով եղբայրական Վրաստանի ժողովրդին։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում գտնվող բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի  պատճառը եղել է բնակարաններից մեկում գազի արտահոսքը։ Շենքը մասնակիորեն փլուզվել է:  Պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է։ Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է Սգո օր։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում