Նիկոլ Փաշինյանը նշեց նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը լուծարելու հիմնավորումը
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինչու է նոր Սահմանադրությամբ լուծարվելու Անվտանգության խորհուրդը: Վարչապետը խնդրին անդրադարձավ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:
«Անվտանգության խորհուրդը կիսանախագահական համակարգին բնորոշ կառույց է, երբ Հանրապետության նախագահը գերագույն գլխավոր հրամանատարն է, բայց Պաշտպանության նախարարը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարն ու ուժային կառույցների ղեկավարները նշանակվում են վարչապետի առաջարկությամբ, բայց ուղիղ ենթարկվում են նախագահին, բայց իրենք նաև կառավարության անդամ են: Այստեղ ճեղք է առաջանում: Կառավարման խորհրդարանական համակարգում այդպիսի խնդիր չկա, որովհետև, ըստ էության, կառավարությունն ինքն Անվտանգության խորհուրդ է, հետևաբար այդ մարմնի գոյության իմաստը չկա պարզապես»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ այլ պաշտոնում նշանակվելու հավանականությանը, վարչապետը հավելեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ներկայացվում է Սահմանադրության նախագիծ, որը չի գրվում անձերի համար: