Քաղաքականություն

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը 2029 թվականին ավելի իրատեսական է․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը 2029 թվականին ավելի իրատեսական է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական միության հետ վիզաների ազատականացումը 2029 թվականին իրագործելն իրատեսական է համարում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին խոսել է նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում՝ անդրադառնալով գործադիրի 2026-2031 թվականների գործունեության ծրագրին։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը ներառված է Կառավարության հնգամյա ծրագրի անվտանգային և արտաքին քաղաքականության միջոցառումների շարքում։

«Մենք խնդիր ենք դրել մեր առջև, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում։ Ինձ թվում է՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը 2029 թվականին ավելի իրատեսական է։ Այս առումով կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը շատ էական քայլ է։

Սահմանների կառավարման համակարգում առաջիկայում պետք է բարեփոխումներ իրականացնենք, շարունակենք թվայնացման գործընթացը։ Առաջիկայում պետք է քննարկում ունենանք՝ հասկանալու համար, թե ուր ենք հասել թվայնացման մեր նախանշած ծրագրերն իրականացնելու առումով։

Կենսաչափական համակարգի ներդրման պայմաններում քաղաքացիները պետք է շատ արագ զգան իրենց կյանքի փոփոխությունը՝ սկսած ճամփորդելու ընթացքում իրենց մատուցվող ծառայությունների որակի բարելավումից։ Մեր բոլոր սահմաններում պետք է տեղադրված լինեն սահմանային կառավարման ինքնաշխատ համակարգեր։ Նաև կարևոր է, որ մի շարք անհրաժեշտ գործընթացներ իրականացվեն թվայնացման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ կենսաչափական փաստաթղթերի համակարգը Հայաստանում ներդրվել է նոյեմբերի 1-ից։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում