Վրաստան

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունը ցավակցել է Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունը ցավակցել է Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրառում է հրապարակվել ՀՀ ԱԳՄԱ նախարարության X-ի միկրոբլոգում։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային կյանքեր է խլել։

Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Այս դժվար պահին մեր համերաշխությունն ենք հայտնում եղբայրական Վրաստանի ժողովրդին»,- նշված է ՀՀ ԱԳՄԱ նախարարության գրառման մեջ։ 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում գտնվող բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ի առավոտյան։ Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարի  պատճառը եղել է բնակարաններից մեկում գազի արտահոսքը։ Շենքը մասնակիորեն փլուզվել է:  Պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է։ Վրաստանում նոյեմբերի 22-ը հայտարարվել է Սգո օր։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում