Հայաստան

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

2 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովին, որի ընթացքում ընտրվել է փոխնախագահ, վարել նիստերից մեկը և հանդես եկել ելույթով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՄԱ նախարարության ֆեյսբուքյան էջում։

«Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացման ռազմավարական նշանակությունը՝ հատկապես դեպի ծով ելք չունեցող երկրների համար՝ կարևորելով այլընտրանքային հաղորդակցության ուղիների զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումն ու միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։ Ներկայացնելով ՀՀ առաջնահերթությունները՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և «ԹՐԻՓՓ» ծրագրին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման և Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործում։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ «ԹՐԻՓՓ»-ի իրականացումը հիմնված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման, ինչպես նաև փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների վրա»,- նշված է գրառման մեջ։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև հանձնաժողովի դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը հանձնաժողովի, դրա անդամ պետությունների և շահագրգիռ գործընկերների հետ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում