Հայաստան

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

1 րոպեի ընթերցում

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքում գործող օգտագործված յուղերի պահման և վերամշակման գործունեություն իրականացնող «ՎԻ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲԸՏՄ-ից հայտնում են, որ ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության։

Տեսչական մարմնի՝ Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է վտանգավոր թափոնների պահման, վերամշակման գործողությունը։

Ընկերության տնօրենի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում