Վարդենիս համայնքում կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ավարտվել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգայի» համայնքային փուլի խաղերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է տարիքային երկու խմբերի միջև, 9 թիմերի մասնակցությամբ։ Վոլեյբոլի լիգան անցկացվեց 2 տարիքային խմբերի դպրոցականների միջև։ Տարիքային առաջին խմբում, 6-7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, 1-ին տեղը գրավել է Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։ մրցանակային 2-րդ տեղը բաժին է հասել Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմին, 3-րդ տեղը՝ Շատջրեքի միջնակարգ դպրոցի թիմին։
2-րդ տարիքային խմբում, 8-9-րդ դասարանների մրցապայքարում, դարձյալ հաղթող է ճանաչվել Լուսակունքի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Գեղամասարի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վարդենիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր։
Համայնքային փուլում առաջին տեղ գրաված թիմերը կմասնակցեն մարզային փուլի մրցումներին։
Խոսրով Խլղաթյան