Մարզեր

Գեղարքունիքում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շահառու կանայք ստացել են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումներ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շահառու կանայք ստացել են բիզնեսի համար անհրաժեշտ սարքավորումներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքներում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի 10 կին շահառու ստացել է ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը, ծրագրի շահառու 10 կանանց տրամադրվել է չժանգոտվող պողպատից սեղան և պանրագործական վաննա, մոտոկուլտիվատոր և խոտաղացներ, ոչխարաբուծության, ճագարաբուծության և մեղվաբուծության համար անհրաժեշտ պարագաներ, վակումային փաթեթավորման սարք, ինկուբատորներ, ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաներ։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն, որպես «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի իրականացնող կողմ, աջակցել է տարբեր ոլորտներում սեփական գործը զարգացնող կանանց՝ նպաստելով նրանց տնտեսական անկախությանն ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների առաջխաղացմանը։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցություն է  ստացել 37 կին՝ ինչպես արդեն գործող բիզնեսների զարգացման և ընդլայնման, այնպես էլ նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունների մեկնարկի նպատակով։ Շահառու կանանց ձեռնարկատիրական գործունեությունն ընդգրկում է բազմազան ոլորտներ՝ գեղեցկության ծառայություններ, հրուշակագործություն, կարի արտադրություն, չրի պատրաստում, գյուղատնտեսություն և ագրոպարենային արտադրություն։

«Ստացված աջակցությունը կնպաստի աշխատանքային գործընթացների թեթևացմանը, ժամանակի և ռեսուրսների խնայողությանը, արտադրողականության բարձրացմանը և սեփական բիզնեսի հետագա զարգացմանը»,-ներկայացրեց Անահիտ Գևորգյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում