Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի շենքի ներքին ու արտաքին հարդարման և բակային տարածքի բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 242 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Օգոստոսից մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջին։
Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը հիմնանորոգվել է 2025 թվականին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 84 միլիոն դրամ, որի 80 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 20 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզն այժմ աշխատում է 6 խմբով, ուր հաճախում է 150 երեխա։