Մարզեր

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

2 րոպեի ընթերցում

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի ավագ տարիքի դպրոցականների հետ

Մասնագիտական կողմնորոշման և զինվորական կրթության նկատմամբ հետաքրքրության բարձրացման նպատակով  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների ավագ տարիքի դպրոցականների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպումներին ներկա են եղել նաև հանրակրթական դպրոցների տնօրեններ, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչներ։

Ռազմական ակադեմիայի պետը ներկաներին տեղեկատվություն է տրամադրել ռազմական ակադեմիայի գործունեության, ընդունելության պայմանների, զինվորական կրթություն ստանալու նոր հնարավորությունների և ոլորտում կատարված բարեփոխումների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել զինվորական մասնագիտության կարևորությանը, հայրենիքին ծառայելու պատասխանատվությանը և ապագա սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը։

Հանդիպումներին ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Գևորգյանը, այլ պատասխանատուներ։

Հանդիպումների ընթացքում դպրոցականները հնարավորություն են ունեցել՝ զինվորականներին ուղղելու  իրենց հետաքրքրող հարցերը, տեղեկություն ստանալ զինվորական կրթության առանձնահատկությունների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում