Մարզեր

444 միլիոն 268 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզային նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

444 միլիոն 268 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզային նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքներին

ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի հերթական նիստում որոշում է կայացվել 444 միլիոն 268 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության մի քանի ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 188 միլիոն 698  հազար դրամ հատկացվել է Սևան-Վարսեր 3,3 կմ երկարության, 70 միլիոն 170 հազար դրամ՝ /Մ-10/-Զոլաքար 2 կմ երկարության, 77 միլիոն 700  հազար դրամ՝ /Մ-10/ -Ծովինար 2,4 կմ  երկարության, 107 միլիոն 700 հազար դրամ՝ /Մ-10/-Ձորագյուղ 3 կմ երկարության մարզային նշանակության ճանապարհների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

Նշված բոլոր տեղերում շինարարական աշխատանքներն իրականացվել են 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում