Մշակույթ

ՀԳՄ-ն կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն

1 րոպեի ընթերցում

ՀԳՄ-ն կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն

Հայաստանի գրողների միությունը կազմակերպել է Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀԳՄ-ն։ 

«Հայաստանի գրողների միության կլոր սրահում նոյեմբերի 10-ին ժամը 14-00-ին տեղի կունենա հրապարակախոս Լևոն Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հիշատակի հանդիսություն»,– նշված է հայտարարության մեջ։ 

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանը ծնվել է 1946 թվականին։  2001-2011 թվականներին զբաղեցրել է Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնը։ 

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիաների անդամ էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում