Հայաստան

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսական աճի հնարավոր դանդաղման չափը

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում տնտեսական աճի հնարավոր դանդաղման չափը

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու անմիջական ազդեցությունը, այլ գործոնների բացակայության պայմաններում, կարող է տնտեսական աճը դանդաղեցնել մոտ 0,65 տոկոսային կետով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս գնահատականը նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը տնտեսապես որքանով է պատրաստ ԵԱՏՄ շրջանակում հնարավոր խնդիրների խորացմանը։

Նրա խոսքով՝ վերջնական արդյունքը, սակայն, կախված կլինի նաև այլ բացասական և դրական գործոններից։

«Եթե ԵԱՏՄ-ից մենք դուրս գանք, եթե ուրիշ ազդեցություն չլինի, միայն դա, տնտեսության վրա ազդեցությունը մինուս 0,65 է։ Այսինքն՝ պիտի, օրինակ, տնտեսությունը 6,6 տոկոս աճի՝ կաճի 6 տոկոս, եթե ուրիշ գործոն չլինի»,- ասել է նախարարը։

Պապոյանը նշել է, որ գնահատման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև ուղեկցող գործոնները։ Որպես օրինակ՝ նա անդրադարձել է գազի նկատմամբ հնարավոր մաքսատուրքի ազդեցությանը։

Նախարարի դիտարկած պայմանական սցենարում այդ լրացուցիչ գործոնը ևս կարող է դանդաղեցնել աճը․ բերված օրինակում 6,6 տոկոսի փոխարեն այն կարող է կազմել մոտ 5 տոկոս։

Միաժամանակ Պապոյանն ընդգծել է, որ ընդհանուր գնահատականը չի սահմանափակվում միայն բացասական ազդեցություններով։

«Բայց դրան զուգահեռ կլինեն նաև դրական արդյունքներ։ Իրականում կլինի մի չորս-հինգ հատ բացասական, մի չորս-հինգ հատ էլ դրական, որի արդյունքում կստանանք ինչ-որ էֆեկտ»,- նշել է նա։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում