Հայաստան

Կեղծ օգտահաշիվ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի անունով. կառույցի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում

1 րոպեի ընթերցում

Կեղծ օգտահաշիվ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի անունով. կառույցի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը զգուշացրել է սոցիալական հարթակում իր անունով բացված կեղծ օգտահաշվի մասին, որից նախարարության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տարածվում։

«Սոցիալական հարթակում իմ անունով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից տարածվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն նախարարության վերաբերյալ: Խնդրում եմ ուշադիր լինել և չարձագանքել նմանօրինակ հաղորդագրություններին»,- «Արմենօրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։ 

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը  և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս զգուշացրել էին սոցիալական հարթակներում իրենց անուններով և նկարներով բացված կեղծ օգտահաշիվների մասին։ 

Հայաստանի կենտրոնական բանկը նույնպես զգուշացրել էր կառույցի անունից կեղծ լիազորագրերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում