Տնտեսություն

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է «Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ իր ելույթում Գևորգ Պապոյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ոլորտի կայուն զարգացման և քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը։

«Մեր նպատակը պետք է լինի այնպիսի պայմանների ձևավորումը, որոնք միաժամանակ կնպաստեն ներդրումների ներգրավմանը, ոլորտի կայուն զարգացմանը և քաղաքացիների համար որակյալ ու հասանելի բնակարանային միջավայրի ապահովմանը», - նշել է նախարարը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը, օրենսդրական և գործնական նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել ժամանակակից քաղաքաշինական մոտեցումների կիրառմանը, քաղաքային միջավայրի բարելավմանը, բնակավայրերի կայուն և համաչափ զարգացմանը, ոլորտում նորարարական լուծումների և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։ 

Մասնակիցները կարևորել են պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության շարունակական ամրապնդումը՝ որպես քաղաքաշինության ոլորտի կայուն զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և նոր ծրագրերի իրականացման կարևոր նախապայման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում