Իրավունք

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի նոյեմբերի 20-ի վճռով բավարարվել է Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ որպես 2007 թվականի մայիսի 26-ի թիվ 16, 18 և 19 լոտի աճուրդների և դրանց հիման կնքված առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանք՝ Ս.Գ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 117 միլիոն 58 հազար դրամ, Մ.Մ.-ից կբռնագանձվի 84 միլիոն 421 հազար դրամ, իսկ Ա.Ա.-ից՝ 155 միլիոն 472 հազար դրամ։

Այսպիսով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 356 միլիոն 952 հազար դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում