Իրավունք

Դատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Հենրիկի Գասպարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 10 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • 666 միլիոն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
  • 236 միլիոն 247 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում