Իրավունք

Հայաստանը Ղրղզստանին է հանձնել թմրամիջոց իրացնելու համար մեղադրվող անձին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Ղրղզստանին է հանձնել թմրամիջոց իրացնելու համար մեղադրվող անձին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղրղզստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ թմրամիջոց իրացնելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ղրղզստանի իրավասու մարմիններին։

«Իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու և խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի իրացնելու համար մեղադրվող Ի.Շ.-ն 2026 թվականի նոյեմբերի 6-ին հանձնվել է Ղրղզստանի իրավասու մարմիններին»,– նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում