Հայաստան

Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը

1 րոպեի ընթերցում

Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հոգեբանի, հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների, ինչպես նաև արտադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշյալ խմբերի համար կամավոր ատեստավորումը կանցկացվի դեկտեմբերի 5-ին և 12-ին ժամը 10:00-ին:

Քննական կենտրոնների մասին մասնակիցները կիրազեկվեն լրացուցիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում