Հայաստան

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

1 րոպեի ընթերցում

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքները։ Ո՞ր քաղաքը կդառնա Հայաստանի 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքը՝ որոշում եք դուք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ ընդգծելով, որ առցանց քվեարկությունն իրականացվում է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ։

Ինչպե՞ս քվեարկել

Այցելել քվեարկության առցանց հարթակ Ծանոթանալ Հրազդան և Վաղարշապատ քաղաքների ներկայացրած հայտերին Լրացնել պահանջվող տվյալները Հաստատել քվեարկությունը՝ SMS հաղորդագրությամբ ստացված կոդի միջոցով

Կարևոր է հիշել՝ յուրաքանչյուր մասնակից կարող է քվեարկել միայն մեկ անգամ՝ ընտրելով մեկ համայնք։

Հաղթողը կորոշվի փորձագիտական գնահատման և էլեկտրոնային քվեարկության արդյունքների համադրմամբ։

«Քվեարկությանը մասնակցելով՝ հնարավորություն ունեք աջակցելու ձեր նախընտրած քաղաքին և նպաստելու այնտեղ երիտասարդական միջավայրի զարգացմանը, երիտասարդների մասնակցության ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Մասնակցե՛ք քվեարկությանը հենց այս պահին»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում