Տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի թաղման կառավարական հանձնաժողովի նիստը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում որոշվել է՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 17:00-20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 19-ին ժամը 11:00-13:00-ն նույն վայրում։
ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը մահացել է նոյեմբերի 13-ին 85 տարեկան հասակում։