Այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10.4 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է վճարել. Ավանեսյան
1 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրությունը պետական բյուջեի համար ոչ միայն ծախս է, այլև եկամուտ ապահովող համակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ պետության կողմից բժշկական ծառայությունների ձեռքբերման համար հատկացվող միջոցները բժշկական կենտրոնների մուտքերի տեսքով հետագայում կրկին վերադառնում են պետական բյուջե։ «Այս տարի 50 բժշկական կազմակերպություն 10.4 միլիարդ դրամով ավելի շատ հարկ է վճարել։ Այս տարի երեք բժշկական կենտրոն հայտնվել է խոշոր հարկատուների շարքում»,- նշել է Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ ակտիվություն է նկատվում նաև ներդրումների ուղղությամբ։ «Մասնավոր բժշկական հաստատությունները ևս խոշոր ներդրումներ են իրականացնում՝ արդիականացնելու իրենց կենտրոնները և ընդլայնելու ծառայությունների շրջանակը։ Դրական արդյունքներ է արձանագրել նաև բժիշկների և բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ»,-հավելել է նախարարը։