Կրթություն

Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի

1 րոպեի ընթերցում

Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի

Ռուսաստանի Դաշնության «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադա, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից: Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:

Ոսկե մեդալի են արժանացել

  • Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
  • Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց

Արծաթե մեդալի են արժանացել

  • Նատալի Մարգարյան - Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
  • Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
  • Էմիլ Հարությունյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
  • Արարատ Պետրոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց

Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում