Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է 2026 թվականի նոյեմբերի 9-ից 16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդմանը:

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ իր հերթին կարևորելով կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը:

Ընդգծվել են միջթանգարանային համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման, երկխոսության հարթակների ձևավորման հնարավորությունները:

Կողմերը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը՝  այս համատեքստում  անդրադառնալով ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացմանը, դասագրքերի որակի բարելավմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուս-հայկական համալսարանի 30 և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 90-ամյակները 2027 թ. պատշաճ նշելու և միջոցառումներ կազմակերպելու հետ կապված հարցեր, ինչպես  նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում