Կրեմլը հայտարարել է, որ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողի ձերբակալությունը ՌԴ-ի հետ կապ չունի
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում լրտեսության կասկածանքով ԱՄՆ զինծառայողի ձերբակալությունը կապ չունի Ռուսաստանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս ձերբակալությունը մեզ հետ որևէ կապ չունի։ Մենք չգիտենք, թե ինչի հետ է այն կապված։ Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով միջադեպը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել էր ԱՄՆ զինծառայողի՝ ազգային անվտանգության մասին օրենքը խախտելու կասկածանքով։ Խոսքը Ռուսաստանի օգտին ենթադրյալ լրտեսության մասին է։
Կարդացեք հոդվածը` Русский