Միացյալ Նահանգներ

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

Պենտագոնը հայտարարել է, որ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը լիակատար հաղթանակ է տարել այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն արգելափակեցին նախարարին իմփիչմենթ հայտարարելու փորձը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Իմփիչմենթի վերաբերյալ այս անհիմն հոդվածները Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերի հանձնաժողով ուղարկելը նշանավորում է նախարար Հեգսեթի, ռազմական գերատեսչության և ամերիկացի զինվորականի լիակատար հաղթանակը», - X սոցցանցում գրել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փառնելը։

Նա նշել է, որ այս «շինծու իմփիչմենթին» վերջ կդրվի։ Միևնույն ժամանակ, դեմոկրատները քննադատել են պալատում անցկացված քվեարկությունը։ Նրանցից ոմանք խոստացել են վերսկսել Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու ջանքերը։

Ավելի վաղ կոնգրեսականները 211 «կողմ» և 204 «դեմ» ձայներով աջակցել էին Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու մասին բանաձևն իրավական հարցերի հանձնաժողով ուղարկելու առաջարկին։

Դա բացառում է Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու փորձերը մինչև Կոնգրեսի հաջորդ գումարում։

Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մասին Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթ հայտարարելու մասին բանաձևի նախագիծ էր ներկայացրել։ 

Նա Հեգսեթին մեղադրում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ պատերազմ վարելու և լիազորությունները չարաշահելու համար։

Կոնգրեսի նոր գումարումը աշխատանքը կսկսի 2027 թ. հունվարի 3-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում