Մարկո Ռուբիոն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունավետ է համարում
1 րոպեի ընթերցում

Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական արշավն արդյունք է տալիս, և նոր ռազմական գործողությունների կարիք, հնարավոր է, չլինի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Իրանի վրա գործադրվող տնտեսական ճնշումն այնքան արդյունավետ է, որ նախագահը (Դոնալդ Թրամփը) եզրակացրել է, թե ներկայումս լայնածավալ մարտական գործողությունների կարիք չկա, քանի որ մենք նույն նպատակներին հասնում ենք տնտեսական միջոցառումների միջոցով», - լրագրողներին ասել է Ռուբիոն։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ եթե Իրանը սրի իրավիճակը և ռազմական գործողություններ սկսի, Միացյալ Նահանգները պատրաստ է արձագանքել։
Կարդացեք հոդվածը` Русский