Իրան

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անհիմն է անվանել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին հաղորդագրությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

«Նմանատիպ զրպարտություններն ու ապատեղեկատվությունները բացարձակապես անհիմն են։ Նման հանդիպում անցկացնելու որևէ ծրագիր գոյություն չունի», - ասել է Արաղչին։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող ավարտել Իրանի հետ հակամարտությունը ո՛չ ռազմական գործողությունների, ո՛չ էլ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ուժեղացման ու պատժամիջոցների միջոցով. միակ ճանապարհը դիվանագիտությունն է և Իրանի պահանջների կատարումը՝ իրանական պլանին համապատասխան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի Ազգային հետախուզական վարչության ղեկավար Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Կատարի միջնորդները պլանավորում են հաջորդ շաբաթ կազմակերպել Վենսի և Ռեզայիի հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում