Թուրքիա

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Կատարը հաջորդ շաբաթ նախատեսում է Դոհայում կազմակերպել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 9-ին Անկարայում կայացած համաժողովում հայտնել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը։

Քալընը հանդիպումը գնահատել է որպես Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններում առաջընթացի հնարավորություն։ Հանդիպման հստակ օրը չի հրապարակվել։ Վաշինգտոնից, Թեհրանից և Դոհայից առայժմ պաշտոնական հաստատում չկա։

Քալընի խոսքով՝ Թուրքիան և տարածաշրջանային մյուս միջնորդներն աշխատում են յոթ կետից բաղկացած առաջարկի շուրջ։ Այն նախատեսում է մեղմացնել Իրանի դեմ պատժամիջոցները և ապասառեցնել իրանական միջոցները։ Իրանից ակնկալվում է միջուկային զենք ձեռք չբերելու պարտավորություն, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ բանակցությունների մեկնարկ և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Քալընի խոսքով՝ տարաձայնությունն այն հարցի շուրջ է, թե որ կողմն առաջինը պետք է քայլ անի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում