Իրան

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

Թեհրանի կողմից Վաշինգտոնին առաջարկված խաղաղության բանակցությունների վերսկսման երկօրյա ծրագիրն այս պահին սեղանին գտնվող ամենախելամիտ առաջարկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Պաշտոնյայի խոսքով՝ դա ցույց է տալիս Թեհրանի բարի կամքը, և այս առաջարկի շնորհիվ Հորմուզի նեղուցում անվտանգությունը կարող է վերականգնվել 48 ժամում, եթե ԱՄՆ-ն կատարի Իրանի պահանջները: Դրանք ներառում են ռազմական գործողությունների դադարեցում, իրանական նավահանգիստների շրջափակման ավարտ և նավթային պատժամիջոցների չեղարկում:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի նկատառմանը, որ Իրանի պահանջներն ընդունելի չեն՝ Բաղային նշել է, որ այդ պահանջներն անտրամաբանական չեն, և ԱՄՆ-ն պետք է որոշում կայացնի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանի հետ բանակցություններում առաջընթաց գրանցվի, ապա նոր հարվածներ հասցնելու կարիք, ամենայն հավանականությամբ, չի լինի: Միևնույն ժամանակ նա նշել էր, որ ԱՄՆ-ն նույնականացրել է Իրանում գտնվող հնարավոր ենթակառուցվածքային թիրախներ, այդ թվում՝ էլեկտրակայաններ և կամուրջներ, և կարող է մեկ ժամվա ընթացքում ոչնչացնել 38 կամուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում