Իրան

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

2 րոպեի ընթերցում

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նոյեմբերի 9-ի մամուլի ասուլիսում նշել է, որ Իրանը չի կասեցրել իր միջուկային պարտավորությունները, սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իր օբյեկտների վրա իրականացված հարձակումները «խոչընդոտել են երաշխիքային մեխանիզմների բնականոն իրականացմանը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Բաղայիի խոսքով՝ որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ՝ Իրանը «մշտապես ցուցադրել է իր հավատարմությունը Երաշխիքների մասին համաձայնագրին»՝ հավելելով, որ այժմ «ագրեսոր կողմերը պետք է պատասխանատվություն կրեն այս գործընթացը խաթարելու համար, քանի որ ներկայիս ոչ նորմալ պայմաններում համագործակցությունը չի կարող շարունակվել այնպես, ինչպես նախկինում»։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհուրդը և Գլխավոր տնօրենը չեն կատարել իրենց իրավական պարտավորությունները՝ որդեգրելով դիրքորոշումներ, որոնք անտեսում են Իրանի օբյեկտների դեմ իրականացված ագրեսիայի հետ կապված մեղավորությունն ու ապօրինի գործողությունները», - շեշտել է նա։

Բաղային նշել է, որ Վիեննայում Իրանի առաքելության և գործակալության միջև մասնագիտական ​​շփումները շարունակվում են. դրա վկայությունն է Բուշեհրի ատոմակայանում մի քանի օր առաջ իրականացված ստուգայցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում