Իրան

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Նախարարները նաև քննարկել են խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված դիվանագիտական ​​գործընթացը։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության շուրջ լարվածության սրման ֆոնին։

Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցն աշխարհի կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղիներից մեկն է, որը մեծ ծավալի նավթ և գազ է արտահանում Պարսից ծոցի երկրներից դեպի միջազգային շուկաներ։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկված պատերազմին ի պատասխան՝ Իրանն արգելափակել է նավագնացությունը նեղուցով։ ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

Հունիսի 18-ին Վաշինգտոնն ու Թեհրանը Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, սակայն դրա իրականացումը կասեցվեց՝ անվտանգության միջոցառումների շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում