Իրան

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելիս ականների վրա պայթել է նավթատար չորս լցանավ, որոնք խախտել են Թեհրանի կողմից սահմանած կանոնները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Նավերի վրա հրդեհ է բռնկվել։

Միևնույն ժամանակ ևս երկու լցանավ կալանվել է իրանցի զինվորականների կողմից՝ նեղուցով առանց թույլտվության անցնելու համար։

Բացի այդ, նշվում է, որ ԻՀՊԿ-ի ուժերն ամերիկյան MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք են խոցել Հորմուզի նեղուցի վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում