Մերձավոր Արևելք

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում

Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել արտադրական և մատակարարման շղթաների, կանաչ զարգացման և թվային ֆինանսների ոլորտներում։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Պեկինում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Օմանի սուլթան Հայսամ բեն Թարիք Ալ Սաիդի ներկայությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Երկու երկրների ղեկավարները բանակցություններից հետո միասին ներկա են եղել արտադրական և մատակարարման շղթաների, կանաչ զարգացման և թվային ֆինանսների ոլորտներում համագործակցության մի շարք փաստաթղթերի ստորագրմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, Սի Ծինփինը Օմանի սուլթանի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է խորացնել երկու երկրների զարգացման ռազմավարությունների համադրումը՝ Օմանի կայուն և վստահելի գործընկերը դառնալով էներգետիկայի, ներդրումների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Հայսամ բեն Թարիք Ալ Սաիդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել Չինաստանի հետ համագործակցությունը առևտրի, ներդրումների, արդյունաբերության, ենթակառուցվածքների շինարարության, արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։

Օմանի սուլթանը Չինաստանում պետական այցով էր գտնվում նոյեմբերի 1-2-ը։

Xinhua-ն նշում է, որ սա Օմանի պետության ղեկավարի առաջին այցն է Չինաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 48 տարվա ընթացքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում