Չինաստան

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

2 րոպեի ընթերցում

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ 9 նոր ծրագրի իրականացման համար կհատկացնի 21 միլիոն դոլար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP 17-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Դոնգ Բաոտոնգը և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։

Ինգեր Անդերսենի խոսքով՝ հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր հաստատվել է 31 ծրագիր, որոնց իրականացման համար արդեն հատկացվել է 35 մլն դոլար։  

«Մենք հպարտ ենք համաղեկավարել այս հիմնադրամը։ Մենք պետք է աջակցենք զարգացող երկրներին, որպեսզի գաղափարները վերածվեն գործնական քայլերի։ Այսօր հայտարարված ծրագրերը ներդրում են բնության պահպանության գործում։ Մեր համատեղ հանձնառությունն է հասնել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին»,-նշեց նա։

Անդերսենը հույս հայտնեց,  որ հիմնադրամը կշարունակի ընդլայնվել՝ հնարավորություն տալով աջակցություն ցուցաբերել ավելի մեծ թվով երկրների։

Դոնգ Բաոտոնգի խոսքով՝ Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել զարգացող երկրներին՝ իրենց միջազգային բնապահպանական պարտավորությունների կատարումն ապահովելու հարցում։ Նա տեղեկացեց, որ հիմնադրամի կողմից ֆինանսավորման երրորդ փուլի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 40 ծրագիր։  

«9 նոր ծրագրերն արդեն հաստատվել են, իսկ մյուս ծրագրերի ընտրությունը դեռ շարունակվում է։ Երրորդ փուլի հաջորդ շրջափուլի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Հայտերի ընդունումը շարունակվում է, և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ներկայացնել իրենց առաջարկները։ Նախորդ փուլում չընտրված, սակայն բարձր որակ ունեցող հայտերը նույնպես կարող են դիտարկվել նոր ներկայացված հայտերի հետ միասին»,-հավելեց Դոնգ Բաոտոնգը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում