Ադրբեջան

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

1 րոպեի ընթերցում

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին ՀՀ իրավասու մարմինների կողմնից վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտմնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից։ 

«Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլին, ով ավելի վաղ մոլորվելու հետևանքով անցել և հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ), սույն թվականի հոկտեմբերի 24-ին վերադարձվել է Ադրբեջանի Հանրապետություն՝ փոխանցվել  է Ադրբեջանի իրավասու մարմիններին»,– նշված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ։ 

2026 թ. հոկտեմբերի 19-ին 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել էր Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: 

ՀՀ ԱԱԾ-ի իրականացրած ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի  քաղաքացին Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:

Կառույցից նշել էին, որ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ՝ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում