Ադրբեջանի քաղաքացին մոլորվելու արդյունքում հայտնվել է Հայաստանի տարածքում. ԱԱԾ
1 րոպեի ընթերցում

2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացին Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում:
Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու նպատակով։