Հայաստան

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

1 րոպեի ընթերցում

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Օսլանդի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Համբարձում Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քննարկել ենք համաժողովի օրակարգային հարցերն ու բանակցությունների ընթացքը՝ կարևորելով կառուցողական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը՝ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։

Նորվեգացի գործընկերս բարձր է գնահատել COP17-ի կազմակերպման մակարդակը և համաժողովի արդյունավետ աշխատանքի համար ստեղծված պայմանները»,- գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում