Հայաստան

Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի

1 րոպեի ընթերցում

Սիգի ձվադրման շրջանում Սևանա լճում և հարակից ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի

Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով Սևանա լճում և հարակից ճանապարհներին կուժեղացվի վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի շրջակա միջավայրի  նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Նոյեմբերի 21-ից մեկնարկում են Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները, որոնք կշարունակվեն մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։

Սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով կուժեղացվի վերահսկողությունը լճում և հարակից ճանապարհներին, դուրս կբերվեն ապօրինի որսի համար օգտագործվող լողամիջոցներն ու որսագործիքները։

Երևանի և մարզերի շուկաներում կիրականացվեն ստուգայցեր՝ սիգի և սիգի ձկնկիթի վաճառքը կանխարգելելու նպատակով։

Ձկնորսների և բնակչության շրջանում կիրականացվեն նաև իրազեկման աշխատանքներ»,– գրել է Համբարձում Մաթևոսյանը՝ կոչ անելով պահպանել ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքը և աջակցել պատասխանատու կառույցների աշխատանքին։ 

Նախարարն ընդգծել է, որ սիգի բնական վերարտադրության ապահովումը Սևանի ձկնային պաշարների վերականգնման կարևոր պայման է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում