Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի երեք բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարների հետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում Անթալիայում հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիելի, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերի և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի գործադիր քարտուղար Յասմին Ֆուադի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը հանդիպման մասին մանրամասներ է հայտնել «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ որպես COP17 նախագահ՝ կարևորում է Ռիոյի երեք կոնվենցիաների միջև համագործակցության և սիներգիայի ամրապնդումը։
«Կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստն ու հողերի դեգրադացիան փոխկապակցված մարտահրավերներ են, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են համադրված և փոխլրացնող գործողություններ։
Անտառների վերականգնումը, հողերի կայուն կառավարումն ու ջրային էկոհամակարգերի պաշտպանությունը միաժամանակ նպաստում են երեք կոնվենցիաների նպատակների իրականացմանը։
Այս մոտեցումը պետք է արտացոլվի նաև ազգային ծրագրերում՝ նպաստելով ստանձնած հանձնառությունների արդյունավետ իրականացմանը, բնության պահպանությանն ու համայնքների բարեկեցությանը»,– նշված է գրառման մեջ։