Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

1 րոպեի ընթերցում

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

Հայաստանում անցկացված COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվել է  Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար, Երևանում կայացած COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

«Շնորհավորում եմ Էկվադորի մեր գործընկերներին և մաղթում հաջողություն համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում»,- նշել է Մաթևոսյանը։

Նշենք, որ Էկվադորում COP18-ը կանցկացվի 2028 թվականին։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Երևանում անցկացվել է 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն էր (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։

Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:

Կարդացեք հոդվածը` فارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում