Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում
1 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում։ Շարունակվում են ինտենսիվ բանակցությունները՝ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու և բնության պահպանությանն ուղղված հանձնառությունները գործնական որոշումների վերածելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Այս վճռորոշ փուլում յուրաքանչյուրիս կառուցողական ներգրավվածությունն ու փոխզիջման պատրաստակամությունը կարևոր են համաժողովի հաջող ավարտի համար»,– գրել է նախարարը։