Հայաստան

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

1 րոպեի ընթերցում

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի անուն ազգանունով WhatsApp և Telegram հարթակներում կեղծ օգտահաշիվներ են բացվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով։

Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։

Խնդրում ենք լինել առավել զգոն։ Չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով, անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,– գործընկերներին զգուշացրել է խոսնակը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս զգուշացրել էին սոցիալական հարթակում իրենց անուններով և նկարներով բացված կեղծ օգտահաշիվների մասին։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում