Հայաստան

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ճապոնիայի շրջակա միջավայրի պետական նախարար Հիրոմի Միցուբայաշիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համբարձում Մաթևոսյանը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ներկայացնելով մանրամասենր։

«Քննարկել ենք բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Շնորհակալություն եմ հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանում օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման համար։

Կարևորել եմ ճապոնական փորձի և տեխնոլոգիաների կիրառումը, մասնագետների վերապատրաստումն ու բնապահպանական կրթության ոլորտում փորձի փոխանակումը։

Անդրադարձել ենք նաև COP17-ի օրակարգին և բանակցությունների ընթացքին՝ կարևորելով համատեղ աշխատանքը՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակներն իրականացնելու ուղղությամբ»,– գրել է հայ նախարարը։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում